Իրադարձություններ Հայաստանում
Կլինիկական ուղեցույցների ձեռնարկը կդառնա յուրաքանչյուր բժշկի սեղանի գիրքը
Հոկտեմբերի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի շնորհանդեսը։
Մոտ 600 էջանոց գրքում ամփոփված են առավել հաճախ հանդիպող հիվանդությունների ապացուցողական հիմունքներով ախտորոշման և բուժման աշխարհի նորագույն մոտեցումները: Այն «Վարդանանց»-ի մեկ տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է:
Նախատեսվում է գրքում արդեն տեղ գտած հիվանդությունների ցանկում ներառել ևս 695 գործելակարգեր, որոնք ամեն տարի կթարմացվեն:
Հանդիսությունը նպատակ ուներ նաև մեծարել առողջապահության ոլորտի առաջնային օղակի առաջամարտիկներին՝ թերապևտներին և ընտանեկան բժիշկներին։ Նրանց նվիրեցին «Բուժում է Վարդանանցը» գիրքը:
Գիրքն առաքելություն ունի նաև լայն հանրությանը ծանոթացնել բժշկական ժամանակակից մոտեցումներին, Հայաստանում խթանել մասնագիտական քննարկումների և բանավեճերի կայացումը:
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը գրքի հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի հետ:
Որո՞նք են գրքի ստեղծման, մտահղացման դրդապատճառները
- Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, յուրաքանչյուրը ցանկանում է վստահ լինել, որ իրեն առաջարկվել է ախտորոշման և բուժման ամենակարճ ճանապարհը: Անկախ նրանից, խոսքը սովորական հարբուխի, թե առողջական ավելի լուրջ խնդրի մասին է: Սա է մտահղացման ամենակարևոր դրդապատճառը:
Մենք որոշեցինք աշխարհում արդեն առկա լավագույն միջազգային փորձը հասանելի դարձնել մեր ազգաբնակչությանը, իսկ դրա լավագույն ճանապարհն աշխարհում առկա տեղեկատվությանը ծանոթ լինելն է:
Մեր առջև խնդիր դրվեց հավաքագրել այդ տեղեկատվությունը, թարգմանել, տեղայնացնել և ի մի բերել մեր կողմից մշակված ձևաչափում։ Ահա մեր երազանքը, որին հասել ենք քայլ առ քայլ:
Ի՞նչ նպատակներ դրվեցին գրքի ստեղծման հիմքում
- Մենք ստեղծել ենք շատ համառոտ, բայց և շատ տեղեկատվական ու վստահելի գործընկեր-գիրք, որը բժշկին կօգնի մշակել բոլոր քայլերը՝ սկսած բուժառուին տրվող հարցերից մինչև հետազոտություններ և բուժում։ Այն նաև չսխալվելու երաշխիք է:
Գիրքը նախատեսված է առաջնային օղակի բժիշկների համար՝ թերապևտ, նյարդաբան, մանկաբույժ, գինեկոլոգ և այլն:
Ի՞նչ սկզբունքով է ընտրվել բովանդակությունը և ի՞նչ շարունակություն սպասենք:
- Սա բավականին մեծ աշխատանք է, ներառված են բոլոր այն հիվանդությունները, որոնցով բնակչությունը դիմում է «Վարդանանց»-ին: Մենք նախապես ուսումնասիրեցինք Հայաստանում առաջնային օղակի կողմից ախտորոշումների ծավալը:
Պարզվեց, որ այն 750-800-ի է հասնում: Որոշվեց բոլոր ուղղություններով մշակել հակիրճ տեղեկատվություն`որպես գործելակարգ, որոնք հուշում են, թե ինչպես գործել:
Գրքի ներկայացված հատորում ընդգրկվեց 137-ը: Աշխատանքները շարունակվում են, արդեն պատրաստ է ևս 120-ը: Հետագայում որոշում կկայացվի՝ դրանք կներկայացվեն գրքի, թե էլեկտրոնային հասանելի շտեմարանի տեսքով, որը նաև ավելի հեշտ է թարմացնելը:
Այս ծրագիրը կիրականացվի մոտ 3 տարվա ընթացքում, բայց հետագա թարմացումներն, իհարկե՛, շարունակական են լինելու, և բոլորը կատարվելու է «Վարդանանց»-ի բժիշկների կողմից: Հատկացրել ենք ռեսուրսներ, որպեսզի աշխատանքները շարունակական լինեն:
Այն բժիշկը, ով կունենա այս գիրքը, պետք է վստահ լինի, որ անկախ նրա հրատարակման թվականից, նյութերը թարմացված են վերջին նորություններով:
Գրքում ո՞րն է ապացուցողական հիմքը՝ արտերկրի գրականությո՞ւնը, սեփական դիտարկումնե՞րը, թե՞…
- Ապացուցողական հիմքը միանշանակ միջազգային փորձն է, պարզապես մշակել ենք հատուկ ձևաչափ, որում տեղադրել ենք նաև մեր փորձը, առանց դրա կլիներ միայն տեսական, չկարդացվող մի գիրք:
Աշխատանքի ընթացքում հիշվող որևէ դրվագ…
- Բանավեճերը, հիմնական առարկությունն այս գրքի նկատմամբ այն է, թե ինչպե՞ս կարելի է ստանդարտացնել բուժումները, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ անհատական է: Բայց դա նույնն է, ինչ երաժիշտ դառնալ ցանկացողին ասեն, որ պետք չէ գամմաներ սովորել, միանգամից ամենաբարդից կարելի է սկսել:
Եթե հիմքեր չկան, եթե մոտեցումներն ապացուցված չեն, երբեք հնարավոր չէ ճիշտ բուժում իրականացնել: Ամեն բան պետք է կանոնակարգել. միայն կանոնները լավ իմացողը կարող է իմպրովիզացիա անել:
Խոսենք աշխատանքային թիմի մասին:
- Թիմը մեր ամենամեծ հարստությունն է, որտեղ ընդգրկված են «Վարդանանց»-ի երիտասարդ, անգլերենին տիրապետող բժիշկները, որոնց ես փորձեցի ոգեշնչել այս բարդ աշխատանքով: Եվ ստացվե՛ց. երիտասարդները տեսան այս գործի հեռանկարը և հաճույքով ներգրավվեցին: Նրանք մեր հիմնական ներուժն են, և ես հպարտ եմ մեր թիմով:
Զրուցեցինք նաև «Վարդանանց» ՆԲԿ-ի ներզատաբան, գրքի հեղինակային խմբի թիմակից Մարի Ղասաբօղլյանի հետ:
Ի՞նչ կարևորություն կարող է ունենալ «Բուժում է Վարդանանցը» գիրքը գործընկեր-բժիշկների աշխատանքում:
- Մենք՝ բժիշկներս, առօրյա աշխատանքում շատ ենք հանդիպում բարդ դեպքերի, և միշտ կարիք է լինում մեր իմացությունը, տեղեկատվությունն ավելի հավաստի աղբյուրներից թարմացնելու: Դա, բնականաբար, օգնում է ճիշտ ախտորոշմանը և բուժման նոր մոտեցումներով առաջնորդվելուն:
Կարծում եմ, սա շատ հաջողված ձեռնարկ է: Բոլորիս համար հաճելի է օգտվել հավաստի, հայալեզու, համապարփակ և թարմացված տեղեկատվությունից, որն ընդգրկում է նաև վերջին նորությունները: Դա կնպաստի գործընկերների «միանման» լեզվով խոսելուն, բուժառուին առավել ճշգրիտ ախտորոշելուն, միակ ճիշտ մոտեցմանը հասնելուն:
Մեր զրուցակիցն է «Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգ, գրքի հեղինակային խմբի թիմակից Մելինե Բալայանը:
Ինչպե՞ս է ձևավորվել աշխատանքային թիմը:
- Պարոն Մանգոյանի կողմից հայտարարվեց հետաքրքիր և կամավոր սկզբունքով առաջադրանք: Բոլորս մասնակցելու պատրաստակամություն հայտնեցինք: Արդյունքում ներգրավվեցին բոլոր վարդանանցիները. ոմանք գուցե ոչ ուղղակի իմաստով, բայց ունեցան իրենց մասնակցությունը:
Միշտ հա՞շտ էիք գրքի ստեղծման ճանապարհին:
- Աշխատում էինք ամենօրյա ռեժիմով և մեր աշխատանքին զուգահեռ: Ընթացքում փոխվում էին մեր մոտեցումները խնդիրների հայտնաբերման, բուժման հարցերում: Գործընկերներով կիսվում էինք միմյանց հետ։ Իհարկե, եղել են նաև բախումներ:
«Վարդանանց»-ի բժիշկներս տարբերվում ենք նրանով, որ միշտ բաց ենք տեղեկատվության համար, միշտ ուսումնասիրության մեջ ենք և միմյանց հետ փոխանակվում ենք մեր իմացած նորություններով:
Ամենակարևոր նորությունը, որը պարզել եք ընթացքում...
- Նյութերն ուսումնասիրելիս որոշ մոտեցումներ թարմացվել են, որոնք արդեն իսկ կիրառում ենք և դրական արդյունքներ ունենք: Իրականացնում ենք հետազոտություններ, որոնք մինչև այդ չէինք գործարկում, և որոնց հիման վրա ներկայումս բուժական երկարատև դրական արդյունք ենք ապահովում:
Գրքի շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել ՝ 1.000.000 դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատների տեսքով, որոնք բժիշկներին տրամադրեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ...
Մայիսի 17-30-ը «Արմենիա» ՀԲԿ-ում, բաց դռների օրվա կապակցությամբ, անվճար խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, նորագույն SIEMENS անգիոգրաֆիկ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն